Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքարանը, ձեռամբ Տ․ Հովակիմ աբեղա Սերովբյանի, հերթական անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին փոխանցեց մի շարք կարևոր հրատարակություններ։
Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին և միաբանությանը՝ վստահ լինելով, որ ապագայում ևս փոխադարձ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։