shape

Լուրեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ներկայացնում է «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ներկայացնում է «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը
  • 16 07 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը (Մկրտիչ Ա․ Խրիմեան Կաթողիկոս Ամենայն Հայոց (1820-1892-1907), գիրք ԻԲ․, մաս Բ․, փաստաթղթերի ժողովածու, կազմող՝ Գոհար Աւագեան, խմբ.՝ Ամատունի Վիրաբեան)։

    Սույն հատորը նվիրված է Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակին: Մատենաշարի ներկա հատորում ներառված են Խրիմյան Հայրիկի ոչ միայն հոգևոր ոլորտի նախաձեռնություններին վերաբերող արձանագրությունները, այլև հիշատակված են այն լայնածավալ աշխատանքները, որոնք նա իրականացրել է ազգային ծանրակշիռ խնդիրների լուծման ուղղությամբ։

    Ընթերցանության մարաթոն
  • 02 07 2020
  • 2016 թ.-ից սկսած Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի ամերիկյան անկյունն ընթերցանության մարաթոն են կազմակերպում:

    Այս տարի մասնակիցները կարդում են Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպը:

    Ծրագրին մասնակցում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գլխավոր մատենագետ Էմմա Ղազարյանը:

     

    ԳՐՔԵՐԻ ՄԵԾԱՐԺԵՔ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
    ԳՐՔԵՐԻ ՄԵԾԱՐԺԵՔ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • 18 05 2020
  • «Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում
    և ամրապնդում են մարդուն, նրա մեջ
    արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա
    միտքը և մեղմացնում սիրտը»:

     

    Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ

    Հայ ժողովուրդը պաշտում է գիրքը, փաղաքշում, գուրգուրում է ձեռագիր և տպագիր խոսքը: Գիրքը ձեռքն առնում է հացի պես և վստահ է, հավատում է, որ հայեցի տեսակի հարատևության գաղտնիքը գիրքն է՝ հոգևոր պահեստարանը:
    Այսօր էլ հասարակության մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր մեղվի նման ջանադիր՝ հավաքում, գտնում, կուտակում են գիրք գրքի կողքին, շարում՝ զինվորների պես, գծագրում, շինում հայագիտական և մասնագիտական ընտիր հրատարակությունների գրադարան-բանակ:

     

    ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս․ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ, «ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԿԱՊՆ ԱՆԽԶԵԼԻ Է
    ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս․ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ, «ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԿԱՊՆ ԱՆԽԶԵԼԻ Է
  • 20 03 2020
  •  

    Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները»։

     

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ գրքի շնորհանդես
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ գրքի շնորհանդես
  • 02 03 2020
  • Մարտի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ և Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Առաջնեկը՝ նորովի» շնորհանդեսը՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի աշխարհաբար (արևմտահայերեն, թարգմանությունը՝ Մ. Գոչունյան (Քասիմ)) առաջին ամբողջական թարգմանության վերահրատարակությանը։ 

    Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը։

    Ներսես Աշտարակեցու ծննդյան 250 ամյակին նվիրված շնորհանդես է անցկացվել
    Ներսես Աշտարակեցու ծննդյան 250 ամյակին նվիրված շնորհանդես է անցկացվել
  • 29 02 2020
  • ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի քաղաքապետարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Աշտարակի հովվության նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Աշտարակի հայորդաց տանն այսօր կայացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան տարեդարձին նվիրված գիտաժողով: Գիտաժողովին ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, հոգևորականներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ, ուսանողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովը սկսվել է Աշտարակի ՍԲ. Մարիանէ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանի աղոթքով:

    Գիրք նվիրելու օրը սահմանամերձ Բերքաշատի դպրոցում
    Գիրք նվիրելու օրը սահմանամերձ Բերքաշատի դպրոցում
  • 19 02 2020
  • «Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը»: Թեքերեյ

    Աստծո խոսքը քարոզելու և հավատավոր ժողովրդին կրթելու համար գիրք նվիրելու օրը խորհրդանշականից զատ նաև ունի գործնական նշանակություն:

    Գիրք նվիրելու տոնը
    Գիրք նվիրելու տոնը
  • 19 02 2020
  • Այսօր՝ փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, նշանավորելով գիրք կարդալու կարևորությունը և գրքի անգնահատելի արժեքը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քհն. Պողոսյանի նախաձեռնությամբ Մատենադարանի աշխատակիցները նվեր ստացան Հրատարակչական բաժնի կողմից հրատարակված գրքեր :

    Ամփոփվեց Ֆրանկֆուրտի գրքի համաշխարհային ցուցահանդեսը
    Ամփոփվեց Ֆրանկֆուրտի գրքի համաշխարհային ցուցահանդեսը
  • 21 10 2019
  • Ֆրանկֆուրտի գրքի համաշխարհային ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում հոկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային տաղավար այցելեցին Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբե եպս. Իսախանյանը եւ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը։

    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
  • 18 10 2019
  • Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում, ինչպես նախորդիվ տեղեկացրել էինք, առաջին անգամ Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության վերջին մեկուկես տասնամյակի երեք տասնյակ հրատարակություններ։

    Գրքի այս ցուցադրություն-տոնավաճառը բացի հրատարակությունները հանրությանը ներկայացնելուց, լավագույն առիթ է օտար հրատարակիչների համար միմյանց հետ համագործակցություն սկսելու համար։

    ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
    ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
  • 16 10 2019
  •  

    Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումն այս տարի իրականացվում է հոկտեմբերի 16-20-ը:

    Տարին մեկ անգամ, «Frankfurter Buchmesse»-ը վերածվում է գաղափարների համաշխարհային մայրաքաղաքի: Միևնույն ժամանակ տոնավաճառը մեծ մշակութային իրադարձություն է. շուրջ 7500 ցուցադրողներ աշխարհի ավելի քան 100 երկրից, ավելի քան 285000 այցելու, շուրջ 4000 իրադարձություն, մոտ 10000 լրագրող ու բլոգգեր ամեն տարի «Frankfurter Buchmesse»-ը դարձնում են տպագրության ոլորտում աշխարհի մեծագույն առևտրային տոնավաճառը, 

    «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» . վերադարձ
    «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» . վերադարձ
  • 10 06 2019
  •  

    Նշանավոր հայագետ, արվեստաբան, ազգային ու եկեղեցական գործիչ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը 1929թ. Սուրբ էջմիածնի Մատենադարանին է նվիրել «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» պատմագիտական ուսումնասիրությունը:

    Աստծո կամոք, ուղիղ 90 տարի անց գիրքը վերադարձավ իր հարազատ բնօրրանը:

    Տիար Արամ Սոխակյանն այս արժեքավոր մակագրությամբ և կարեւոր նշանակություն ունեցող գիրքն օրերս նվիրեց Սուրբ էջմիածնի Մատենադարանին: