Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի հերթական համագործակցության շրջանակում իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնաթերթ «Քրիստոնյա Հայաստան» կրոնական, մշակութային, լրատվական երկշաբաթաթերթի՝ 1997-2012թթ. բոլոր համարների թվայնացման գործընթացը:
Վերոնշյալ տարեթվերի համարների թվային տարբերակները բացակայում էին բոլոր էլեկտրոնային շտեմարաններից: Սուրբ Էջմիածնի Մատենադարանի լավագույն գործընկեր գրադարանի տնօրենության՝ մասնավորապես տիար Տիգրան Զարգարայանի հետևողական աշխատանքի շնորհիվ, այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնաթերթը, հիմնադրման օրվանից մինչ օրս տպագրվող համարներով ներառյալ, հասանելի է մեր ընթերցողներին:
Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը և հավատացած ենք, որ տարիների արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի պաշտոնական կայքի «Պաշտոնաթերթեր» բաժին
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի շտեմարան