Լուրեր

Նոր համալրում

Նոր համալրում

  • 10 Aug 2022
  • Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը համալրվեց մի շարք արժեքավոր հրատարակություններով՝ Զավեն Գ․ Գրիգորյանի «Ողբերգ Լիբանանի դժոխային պատերազմի» ընդարձակ չափածո ընդարձակ ստեղծագործությամբ, Ստեփանոս Սյունեցու «Մեկնութիւն չորից Աւետարանչաց» գրքով եւ Տ․ Մեսրոպ արք․ Գրիգորյանին նվիված երկու գրքույկներով։ Առաջին երկու գրքերը տպագրվել են Աթենքում, իսկ վերջին երկուսը՝ Վիեննայում և Չիկագոյում։

    2021 թ․ տպագրված «Ողբերգ Լիբանանի դժոխային պատերազմի» երկը ձոն է՝ նվիրված Լիբանանի նահատակներին, որոնք զոհ դարձան դաժան պատերազմին։ Հեղինակի անձնական ապրումներով ստեղծված այս գործը բողոք է՝ ուղղված բոլոր պատերազմներին։

    Ստեփանոս Սյունեցու «Մեկնութիւն չորից Աւետարանչաց» գործը տպագրվել է 1988 թ․ Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսի նախաձեռնությամբ և Մեսրոպ եպս․ Գ․ Գրիգորյանի խմբագրությամբ։

    Հաջորդ երկու գրքույկները նաև պատկերագրքեր են՝ ստեղծված Սեպուհ Պաղտոյանի ջանքերով և նվիրված Մեսրոպ Գ․ Գրիգորյանի եպիսկոպոսական ձեռնադրությանը, 30-ամյա հովվությանը և ծննդյան 60-ամյակին։

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր երախտիքն է հայտնում գրքերի նվիրատու Զավեն Գ․ Գրիգորյանին՝ ակնկալելով հետագա համագործակցություն։

    shape
    book-shape