Լուրեր

Արժեքավոր համալրում․․․

Արժեքավոր համալրում․․․

  • 02 Aug 2022
  • Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում արդեն հասանելի է Ալիս Հովհաննիսյանի «Րաֆֆու ոտնահետքերով» գրքի անգլերեն թարգմանությունը։

    Գրքում ներառված են Րաֆֆու կյանքին ու ստեղծագործությանը նվիրված էսսեները, որոնց միջոցով հեղինակը փորձում է 19-րդ դարի վիպասանին ներկայացնել նոր ժամանակների հայացքով։ Նշենք նաև, որ այդ էսսեները նախապես լույս էին տեսել մամուլում։

    Գրքի հայերեն տարբերակը լույս էր տեսել 2017 թ․ Երևանում, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում։ Այն ջերմ ընդունելություն էր գտել հայակենտրոն բոլոր մշակութային օջախներում, հասարակական, գրական տարբեր շրջանակներում։

    2021 թ․ նույն հրատարակչությունում «Սալմաստի ժառանգություն» միության ջանքերով լույս տեսավ գրքի անգլերեն տարբերակը՝ Արմինե Թամրազյան-Դավոյանի թարգմանությամբ, Նորա Բայրամյանի խմբագրությամբ, Փիթեր Քաուիի խորհրդատ-վությամբ և Լաուրա Աթոյանի վերջնական խմբագրումներով։ Թարգմանությանը աջակցել է նաև «Մելանի Ուխտենց» հիմնադրամը։

    Ս․ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր երախտիքն է հայտնում «Սալմաստի ժառանգություն» միությանին և գրքի հեղինակ Ալիս Հովհաննիսյանին և ակնկալում հետագա համագործակցություն։

    shape
    book-shape