Լուրեր

Համալրումը շարունակվում է

Համալրումը շարունակվում է

  • 12 Jul 2022
  • Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում արդեն հասանելի է Պետրոս Թորոսյանի և Անդրանիկ Տագեսյանի աշխատասիրությամբ տպագրված Վահան Թեքեյանի «Արեւի խմբագրականներ (1915-1945)» հոդվածների ժողովածուն։ Գիրքը տպագրվել է Բեյրութում` Թեքեյան մշակութային միության հիմնադիր մարմնի և Ամերիկայի ու Կանադայի կենտրոնական վարչության ջանքերով։

    Ժողովածուն ներառում է հայ մեծանուն գրող Վահան Թեքեյանի՝ Կահիրեի «Արեւ» օրաթերթում տպագրված խմբագրականները, որոնք արտացոլում են նրա տեսակետները, հայացքները ազգային, հասարակական, պատմական, բանասիրական մի շարք երևույթների վերաբերյալ։

    Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունն իր երախտիքն է հայտնում բեյրութահայ գրական, հասարակական գործիչ Անդրանիկ Դաքեսյանին՝ սույն կարևոր ժողովածուն նվիրելու համար և ակնկալում է հետագա համագործակցություն։

    shape
    book-shape