Լուրեր

Հանդիսավոր միջոցառումների ժամանակ ցուցադրված արժեքավոր գրքերը Մատենադարանում

Հանդիսավոր միջոցառումների ժամանակ ցուցադրված արժեքավոր գրքերը Մատենադարանում

  • 15 Jul 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մայրաքաղաք Երևանի գիտակրթական հաստատություններում օրերս կազմակերպվում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություններ, ցուցադրություններ ու գրքերի շնորհանդեսներ:

    Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրել հանդիսավոր միջոցառումների ժամանակ ցուցադրված սույն արժեքավոր գրքերը՝

    Armenian Treasures in Romania.-Bucuresti, 2020.-406 p.

     The Armenian Church in Romania. History and heritage.-Bucuresti, 2019.-205 p.

    Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունն իր երախտիքն է հայտնում Գերաշնորհ Սրբազան Հորը՝ կատարված արժեքավոր նվիրատվության համար:

    shape
    book-shape