Լուրեր

Մարզային և համայնքային գրադարանների գրադարանավարների ամենամյա վերապատրաստման դասընթացներ

Մարզային և համայնքային գրադարանների գրադարանավարների ամենամյա վերապատրաստման դասընթացներ

  • 20 Jul 2022
  • 2022 թ. հուլիսի 12-13-ը և հուլիսի 19-20-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ջանքերով կազմակերպվեցին մարզային և համայնքային գրադարանների գրադարանավարների ամենամյա վերապատրաստման դասընթացներ: Այս տարի ծրագրին մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Վայոց ձորի մարզերի գրադարանների աշխատակիցները:

     Դասընթացներն անցկացվեցին առցանց ձևաչափով, երկու փուլով՝ յուրաքանչյուր փուլում ընդգրկելով մեկ մարզ: Գեղարքունիքի մարզից դասընթացներին մասնակցեց 26, իսկ Վայոց ձորից՝ 19 գրադարանավար:

    Վերապատրաստողների շարքում էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գիտական քարտուղար, բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը:

    shape
    book-shape