shape

Լուրեր

Գիտաժողով՝ Ներսես Ե Աշտարակեցի Կաթողիկոսի հիշատակին
Գիտաժողով՝ Ներսես Ե Աշտարակեցի Կաթողիկոսի հիշատակին
  • 13 02 2019
  • Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Աշտարակի հայորդաց տանը փետրվարի 13-ին տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան 249-ամյակին նվիրված գիտաժողով։ Համատեղ  նախաձեռնել են Արագածոտնի թեմն ու մարզպետարանը, Աշտարակի քաղաքապետարանը:

    Այն մեկնարկեց Աշտարակի Սբ․ Մարիանէ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․Փառեն քահանա Առաքելյանի օրհնության և ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ողջույնի խոսքերով: Գիտաժողովին ներկա էր նաև Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը:

     

    Տեառնընդառաջ՝ Մանուկ Հիսուսի ընծայումը
    Տեառնընդառաջ՝ Մանուկ Հիսուսի ընծայումը
  • 13 02 2019
  • Տեառնընդառաջը (Տոն Քառասնօրյա Գալստյանն Քրիստոսի ի Տաճարն) Հայ եկեղեցու Տերունի տոներից է՝ նվիրված քառասնօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն՝ Երուսաղեմի տաճարում, որտեղ Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին ընդառաջ են եկել Հիսուսին: Չորս Ավետարաններից միայն Ղուկասի Ավետարանն է նկարագրում այս խորհրդավոր իրադարձությունը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլպատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր: Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն՝ նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ օրենքում.«Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2.21-24 ):

    ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅՐԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈ
    ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅՐԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈ
  • 16 01 2019
  • «Հայրենիքի արժանավոր զավակ դաստիարակելու, պետության քաղաքացի կրթելու առաջին հանգրվանը ընտանիքն է: Ընտանիքում է կերտվում ազգի ապագան, դրվում հիմքերը հզոր պետության: Ընտանիքի գորովաշատ միջավայրում են մանուկ հոգիներում պտղաբերում Աստծո խոսքի սերմանված հունդերը, սնուցվում հոգևոր-բարոյական արժեքները, բարին ընտրելու աներկյուղ ոգին: Ընտանիքում մատուցված օրինակով կրթվում են միմյանց հանդեպ սերը, վստահությունը և հոգատարությունը»:

    ԳԱՐԵԳԻՆ Բ. 

     ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

     

    2019 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից հռչակվել է ԸՆՏԱՆԻՔԻ տարի: Ընտանիքը յուրաքանչյուր ազգի և պետության հարատևության գրավականն է, իսկ Եկեղեցում՝ անկյունաքարը:

    2019 թվականն ընտանիքի տարի հռչակելը ինքնանպատակ չէ. այն հրավեր է յուրաքանչյուրիս՝ անկախ սոցիալական դիրքից և զբաղեցրած կարգավիճակից, ընտանեկան ջերմություն՝ հոգևոր խաղաղություն ստեղծելու այն վայրերում, որտեղ մենք աշխատում, ստեղծագործում և արարում ենք:

    «Արարատ» ամսագրի 150-ամյակին նվիրված գիտաժողով
    «Արարատ» ամսագրի 150-ամյակին նվիրված գիտաժողով
  • 19 12 2018
  • «Արարատ» ամսագրի առաջին համարը լույս տեսավ 1868 թվականի մայիսի 1-ին: 8 էջից բաղկացած « ոչ շքեղ անվանաթերթով, փոքրիկ ու նիհարիկ այդ տետրակը» ապացուցեց իր ժամանակին ու գալիք դարերին, որ ինքը բացառիկ էր, լավագույններից մեկն էր թե՛ որպես հայ կրոնական մամուլ, թե՛ որպես լրագրության պատմության մեջ բովանդակալից, իսկ ավանդույթով՝ երկարակյաց ամսագիր:

    Դեկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայր Աթոռի գիտական հսկան» թեմայով գիտաժողով՝ նվիրված «Արարատ» ամսագրի 150-ամյակին:

    Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը հանդես եկավ բացման խոսքով:

    Գիտաժողով. «ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԳԻՏԱԿԱՆ ՀՍԿԱՆ»
    Գիտաժողով. «ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԳԻՏԱԿԱՆ ՀՍԿԱՆ»
  • 12 11 2018
  •                             ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    «Արարատ» ամսագրի հիմնադրման 150-ամյակին նվիրված գիտաժողով

    («Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան, 19 դեկտեմբերի, 2018)

     

    2018 թ. լրացավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական պարբերականի՝ «Արարատ» ամսագրի 150-ամյակը (1868-1919 թթ):

    «Արարատ» ամսագիրն առաջին հայագիտական հանդեսն է Կովկասում, որը մեծապես նպաստել է գիտության զարգացմանը:

    Գրադարանավարի օրը Ս. Էջմիածնի մատենադարանում (տեսանյութ)
    Գրադարանավարի օրը Ս. Էջմիածնի մատենադարանում (տեսանյութ)
  • 08 10 2018
  • Գրադարանավարի օրը նշեցին նաև Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում: Ընթերցասրահում սովորականի պես լռություն չէր տիրում: Այստեղ էին հավաքվել մատենադարանի աշխատակիցները, հոգևորականներ, ընթերցասեր աշխարհիկներ: Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը շնորհավորեց գրադարանավարի օրվա կապակցությամբ՝ մասնագետներին մաղթելով անսպառ գիտելիք, առողջություն և արևշատություն:

    «Ճանապարհ գրքով»
    «Ճանապարհ գրքով»
  • 07 10 2018
  • Բազում փորձություններ տեսած հայ ազգը դարերի ընթացքում ձևավորել է իր արժեհամակարգը: Հայրենիքի, եկեղեցու և հայոց լեզվի պաշտպանության համար հայը իր կյանքն է զոհասեղանին դրել, նա հաստատ է եղել իր ընտրության մեջ՝ թշնամուց փրկվելու ժամանակ առաջինը ԳԻՐՔՆ է դրել ծանրոցում: Շատ երկար ճանապարհ ենք անցել գրքի հետ…

    «Ճանապարհ գրքով». այս խորագիրն է կրում մշակույթի նախարարության կազմակերպած  2018 թ. գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը:  Դեռևս 2004 թ. է  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունել հոկտեմբերի 7-ը նշել որպես «Գրադարանավարի օր»:

    Նա առաջին հայ ուսուցիչն է
    Նա առաջին հայ ուսուցիչն է
  • 05 10 2018
  •  (պատառիկներ Լեոյի «Մեսրոպ Մաշտոց» գրքից)

     

     

    …Ուսուցիչն ու աշակերտը միասին. և աշակերտը այժմ էլ, հազարավոր տարիներից հետո, իր առանձնության անկյունից կարծես նույն հիացմունքով է նայում այդ պատերին, որոնց ետևում ծածկված է ուսուցիչը…

    Նստենք, ընթերցող, Օշականի եկեղեցու բակում: Վաղարշապատի այրվող դաշտից հետո ո՜րքան հաճելի է հանգստանալ այս՝ մեղմ օրորվող ծառերի զով շվաքում: Սարի շունչը հանդարտ շոյում է մեր ճակատը, եկեղեցու պատերը քաղցր խորհրդավորություն են հաղորդում ամառնային առավոտին: Դարերն են շշնջում, լսենք նրանց: Ես դիտմամբ բերեցի ձեզ այստեղ: Մեսրոպի պատմությունը մի այլ տեղ անել չուզեցի: Լա՛վ է խոսել վկաների ներկայությամբ. ահա՛ Վահան Ամատունին, ահա և ինքը, մեծ մարդը…

    Թվայնացվել են Մադրասում պահվող արխիվային նյութերը
    Թվայնացվել են Մադրասում պահվող արխիվային նյութերը
  • 04 10 2018
  • Չեննայի (Մադրաս) հայոց եկեղեցում պահվող ու ոչնչացման եզրին գտնվող մի շարք արխիվային նյութեր թվայնացվել են: Մտահղացման  հեղինակը հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ, հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանն է: Նախ նա նյութերը տեղափոխել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան, ապա որոշակի վերականգնման աշխատանքներ կատարելուց հետո՝ դրանք թվայնացրել:

    Կոմիտասը և հավերժությունը
    Կոմիտասը և հավերժությունը
  • 27 09 2018
  • Հայ երգահան, նշանավոր եկեղեցական Կոմիտաս Վարդապետի և նրան վերաբերող գրքերի և անձնական իրերի ցուցադրությունը  բացվեց սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռի  «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում: Դիրիժորական փայտիկները, թանաքաման գրչակալը, մոմակալը, կնիքի բռնակը, սուրճի գավաթը, կարծես, տեսանելի են դարձնում Կոմիտասի աշխարհը: Ամենն ամբողջանում է երգերի նոտաների շուրջ և նրա մտահոգ ու խոհուն հայացքի տակ:

    Ցուցադրությունը բաց է:

    ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
    ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • 11 09 2018
  •  

    Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան այցելեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և փոխառաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանը:

    Սրբազան հայրերը շրջեցին Սբ. Էջմիածնի Մատենադարանում, տեղեկացան վերջին շրջանի գործունեությանը և նորություններին:

    Սեպուհ Սրբազանն իր մակագրությամբ Մատենադարանին նվիրեց Տ. Հովհաննես ավագ քահանա Հաճյանի «Հայոց տաժանքի ճամբաներով» երկհատորյակը: 

    Գրադարանների արդիականացում. միջազգային սեմինար-դասընթաց
    Գրադարանների արդիականացում. միջազգային սեմինար-դասընթաց
  • 10 09 2018
  • Գրադարանային ցանցի աջակցության ծառայությունների և գրադարանների արդիականացումը Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում հնարավոր է  գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով: Այս թեմայով սեպտեմբերի 10-13 ՀՀ պետական կառավարման ակադեմիայում  անգլերեն լեզվով վարպետության դասեր անցկացվեցին  գրադարանավարների համար: