Լուրեր

ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

  • 04 Apr 2019
  • Համագործակցության շրջանակում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Ս. Էջմիածնի Մատենադարանին է նվիրաբերել աստվածաբանական ու հայագիտական բնույթի գրքեր և պարբերականներ, հայերեն ձեռագրերի հիշատակարաններ և այլ արժեքավոր գրականություն: Շուրջ 42 միավոր գրականությունն այժմ մշակվում և մուտքագրվում է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի «ԿՈՀԱ» գրադարանային համակարգ` http://koha.etchmiadzinlibrary.am: Առաջիկայում  այն հասանելի կլինի ընթերցողներին:

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը շարունակում է ակտիվ համագործակցությունը Հայաստանի ու Սփյուռքի գրադարանների, գիտակրթական հաստատությունների հետ:

    shape
    book-shape