Լուրեր

Գրադարանավարի օրը Ս. Էջմիածնի մատենադարանում (տեսանյութ)

Գրադարանավարի օրը Ս. Էջմիածնի մատենադարանում (տեսանյութ)

  • 08 Oct 2018
  • Գրադարանավարի օրը նշեցին նաև Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում: Ընթերցասրահում սովորականի պես լռություն չէր տիրում: Այստեղ էին հավաքվել մատենադարանի աշխատակիցները, հոգևորականներ, ընթերցասեր աշխարհիկներ: Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը շնորհավորեց գրադարանավարի օրվա կապակցությամբ՝ մասնագետներին մաղթելով անսպառ գիտելիք, առողջություն և արևշատություն:

    «Այս տարի որոշեցինք գրադարանավարի օրվա առթիվ մատենադարանում ընդունված ավանդույթը խախտել և շնորհակալագիր տալ ոչ թե մասնագետներից մեկին, այլև խարախուսել ամենաակտիվ ընթերցողին: Այս պատվին է արժանացել բարեխիղճ, իր ժամանակի հիմնական մասը մատենադարանում անցկացնող ընթերցող Վիկտորիա Համբարձումյանը», - նշեց մատենադարանի տնօրենը:

     

     

     

    shape
    book-shape