Լուրեր

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

  • 18 Oct 2019

  •  

    Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում, ինչպես նախորդիվ տեղեկացրել էինք, առաջին անգամ Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության վերջին մեկուկես տասնամյակի երեք տասնյակ հրատարակություններ։

    Գրքի այս ցուցադրություն-տոնավաճառը բացի հրատարակությունները հանրությանը ներկայացնելուց, լավագույն առիթ է օտար հրատարակիչների համար միմյանց հետ համագործակցություն սկսելու համար։

    Այս շրջանակներում Մայր Աթոռի հրատարակչության տնօրենը հատուկ ուշադրություն է դարձրել ցուցահանդեսում ներկայացված մի շարք հրատարակչությունների, որոնք աչքի են ընկնում ժամանակակից կրոնագիտական, եկեղեցագիտական եւ աստվածաբանական բազմաբնույթ կրոնական գրականության հրատարակություններով։

    Հոկտեմբերի 16-17-ը արժանապատիվ Տ. Արարատ քհն. Պողոսյանը մասնավոր այցերով եղել է Վատիկանի հրատարակչության տաղավարում, Բրիտանական DK և գերմանական Mohr Siebeck, Herder, C. H. Beck և UTB հրատարակչությունների տաղավարներում, զրուցել նրանց ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն նախնական համաձայնություններն ապագայում գործնական տիրույթ փոխադրելու առիթով: Մասնավորապես խոսքը վերաբերում է վերոնշյալ հրատարակչությունների այն գրքերի հայերեն թարգմանության հեղինակային իրավունքների ձեռբերմանը, որոնք հետաքրքրել են Մայր Աթոռի հրատարակչությանը:

    Բացի օտար հրատարակչությունների հայերեն թարգմանության հեղինակային իրավունք ձեռք բերելը, հնարավոր է նաեւ հետաքրքրություն առաջանա այլ հրատարակիչների մոտ՝ Մայր Աթոռի հրատարակություններն այլ լեզուներով թարգմանելու համար։
    Հուսով ենք, որ ապագայում կյանքի կկոչվեն Տեր Հոր նախաձեռնած վերոնշյալ բոլոր ձեռնարկները:

    shape
    book-shape