Լուրեր

Արժեքավոր համալրում և նոր համագործակցություն

Արժեքավոր համալրում և նոր համագործակցություն

  • 28 Sep 2022
  • Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր լուսահոգի Վարդան Գրիգորյանի որդին՝ Արամ Գրիգորյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրել իր հայրիկի անձնական գրադարանից մի շարք արժեքավոր գրքեր:

    Պարոն Գրիգորյանը հայտնեց իր պատրաստակամություն ու նշեց, որ նմանօրինակ նվիրատվությունները շարունակական բնույթ կկրեն:

    Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում մեծահարգ նվիրատուին:

    shape
    book-shape