Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ամփոփված է հայ տպագիր ժառանգության մի ընդգրկուն մասը, որի մեջ առանձնանում է մամուլի հավաքածուն։ Ներկայումս ավարտվել են առկա պարբերականների դասակարգման, մշակման, ինչպես նաև էլէկտրոնային գրացուցակում արտացոլելու աշխատանքները։ Նշենք, որ ամբողջ գործընթացն իրականացվել է փուլերով։ Արդյունքում ունենք հետևյալ պատկերը։
Մայր Աթոռի Մատենադարանում առկա է և էլեկտրոնային գրացուցակում գրանցվել է 974 անուն պարբերական, որից՝
80 անունը՝ թերթ (430 կազմ),
894 անունը՝ ամսագիր (17․676 միավոր)։
Ըստ լեզուների՝ պարբերական մամուլի հավաքածուի պատկերը հետևյալն է․
391 անուն հայերեն,
583 անուն օտարալեզու, որից՝
Ռուսերեն՝ 99 անուն
Լատինատառ՝ 463 անուն (անգլերեն, ֆրանսերեն,
գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, լատիներեն, լեհերեն,
ռումիներեն, բուլղարերեն և այլն)
Եթովպերեն 1 անուն
Արաբերեն՝ 5 անուն
Վրացերեն՝ 3 անուն
Հունարեն՝12 անուն։
Հայերեն մամուլի հավաքածուում առկա է 391 անուն, որից՝
67 անուն թերթ (396 կազմ),
324 անուն ամսագիր (9732 միավոր)։
Օտարալեզու մամուլում առկա է 583 անուն պարբերական, որից՝
13 անունը թերթ՝ (34 կազմ),
570 անունը՝ ամսագիր (7944 միավոր)։
Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ մի շարք անուններ կամ առանձին համարներ պահպանվում են միայն Սուրբ Էջմիածնի Մատենադարանում։
Հոգևոր այս կառույցում ստեղծված են բոլոր պայմանները՝ առկա պարբերական մամուլի հավաքածուն ավանդական և էլեկտրոնային տարբերակներով ընթերցողներին հասանելի դարձնելու համար։