Ութ տարի առաջ այս օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մատենադարանի պաշտոնական բացման արարողությունը։
Ի գնահատություն եկեղեցասեր և հայրենանվեր բարերարներ՝ լոնդոնաբնակ Տեր և տիկին Մանուկյանների, այն կոչվեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան:
Տպավորիչ և դիպուկ բնորոշմամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բացման իր խոսքում ասաց. «Մայրավանքում` Արարատի դիմաց, սերունդների համար դարեդար պիտի մնա Մատենադարանը, իսկ առաքյալն ասում է` «Եթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ» (Ա. Կորնթ. Գ. 14)»:
Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենությունն ու աշխատակիցները քաջ գիտակցում են Հայոց հեգեւոր կենտրոնի սրտում գտնվող այս նշանակալից կառույցի կարևորությունը և ձգտում են հնարավորինս հավատարիմ մնալ այն ավանդույթներին, որի արմատները հասնում են խոր միջնադար:
Հիմնադրման 8-րդ ամյակի կապակցությամբ շնորհավորում ենք Մատենադարանի բոլոր ժամանակների աշխատակիցներին, ընթերողոցներին ու ամենքիս։
Մաղթում ենք, որ Բարձրյալն Աստծո կամքով հետայսու մեր գործունեությունը շարունակենք հաղթանակած և խաղաղ երկնքի ներքո։