Ուրախ ենք տեղեկացնելու մեր ընթերցողներին, որ տիար Արամ Սոխակյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանին է նվիրել հայ և օտար աղբյուրագիտական և մատենագրական արժեքավոր գրականություն (251 միավոր):
Այսօր էլ հասարակության մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր մեղվի նման ջանադիր՝ հավաքում, գտնում, կուտակում են գիրք գրքի կողքին, շարում՝ զինվորների պես, գծագրում, շինում հայագիտական և մասնագիտական ընտիր հրատարակությունների գրադարան-բանակ:
Հավաքածուի գրքերը համապատասխան գրադարանային մշակումներից հետո, սեղմ ժամկետներում հասանելի կլինեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ընթերցողներին:
Նվիրաբերված գրականության ցանկը կարող եք ներբեռնել։