Լուրեր

Ս. Էջմիածնի Մատենադարանը պատրաստ է սպասարկել իր ընթերցողներին

Ս. Էջմիածնի Մատենադարանը պատրաստ է սպասարկել իր ընթերցողներին

  • 19 Aug 2020
  •  

          Ս/թ. օգոստոսի 19-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընթերցողները ընկալյալ կարգի համաձայն կարող են օգտվել ընթերցասրահից՝ խստորեն պահպանելով ՀՀ Պարետի N 253-Ն որոշումով (18 օգոստոսի, 2020 թ.) սահմանված Հավելված N 13-ով նախատեսվող պահանջները:

    Ս. Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը, նկատի ունենալով, որ «Առողջ և անվտանգ միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում են գրադարանների և թանգարանների տնօրենությունները», խնդրում է ընթերցասրահից օգտվողներին խստորեն պահպանել ներքոներկայացվող կանոնները, որոնց չպահպանելու պարագային անհնար է որևէ ընթերցողի ընթերցասրահից օգտվելը։ Ըստ այդմ.

    ա. Արգելվում է գրադարան այցելուների մուտքը առանց դիմակի: Գրադարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:

    բ. Նախքան գրադարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ:

    գ. Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:

    դ. Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում՝ ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով:

    ե. Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

    զ. Բոլոր ընթերցասեղաններն անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ:

    է. Յուրաքանչյուր ընթերցողի կողմից վերադարձված գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր:

    Ս. Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն անհարկի կուտակումներից խուսափելու համար առաջարկում է օգտվել «Կիսահեռավար» ձևաչափից, ըստ որի ընթերցողը կարող է «Կոհա» ծրագրի որոնման համակարգի միջոցով նախապես ստուգել անհրաժեշտ գրքի առկայությունը Մատենադարանում, եթե գիրքն առկա է ապա matenadaran.etchmiadzin@gmail.com էլ.հասցեին պետք է ուղարկել գրքի տվյալները: Եթե գիրքը դուրս տրման ենթակա է, ապա կլրացվի պատվիրաթերթիկ եւ կգրանցվի պատվիրատուի ընթերցողական քարտում, իսկ եթե գիրքը դուրս տրման ենթակա չէ` կլրացվի միայն պատվիրաթերթիկ:

    Այս գործողություններն իրականացնելուց հետո Մատենադարանի կողմից կնշանակվի օր եւ ժամ գիրքը վերցնելու կամ ընթերցասրահում օգտվելու համար:

    Ընթերցասրահը սպասարկում է երկուշաբթից ուրբաթ, ժամը` 9:30-17:30:

     

    shape
    book-shape