Լուրեր

Գրողների միության պատվիրակությունը Մատենադարանում

Գրողների միության պատվիրակությունը Մատենադարանում

  • 03 Aug 2017
  •   Այսօր Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան այցելեց Համահայկական գրողների միության պատվիրակությունը` նախագահ Աբգար Ափինյանի գլխավորությամբ: Գրողները շրջեցին Մատենադրանի ցուցասրահներով, ծանոթացան գրապահոցի ու ընթերցասրահի գրականությանը, նաև՝ հնատիպ գրքերին: Նրանցից շատերն ուրախությամբ տեղեկացան, որ իրենց հեղինակած գրքերից առկա են «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում: Արձակ ու չափածո տարբեր թեմաներով ստեղծագործող հեղինակներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանին: Արժանապատիվ Տեր Հայրը հարցերին պատասխանեց՝ գրողներին տեղեկացնելով, որ ցանկացած պահի կարող են այցելել Մատենադարան եւ իրենց գրական ու ստեղծագործական աշխատանքները կատարեն ստեղծված նպաստավոր պայմաններում: Միության նախագահ Աբգար Ափինյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ այսօր սկիզբ առած համագործակցությունը կլինի շարունակական: Հյուրերն իրենց հեղինակած գրքերից մակագրությամբ նվիրեցին Մատենադարանին եւ խոստացան առաջիկայում ևս նվիրատվություններ կատարել:

     

    shape
    book-shape