Դեյվիդ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» աշխատությունը հեղինակի հերթական ներդրումն է համանուն ոլորտում: Ուսումնասիրության դրական կողմերից մեկն այն է, որ վերջինս հասցեագրված չէ զուտ մասնագիտական լսարանին, այլ ընթերցողների լայն շրջանակներին: Այս գրքի հիմնական նպատակն է մարդկանց ներկայացնել ժամանակակից պողոսագիտության ոլորտի տարբեր քննարկումները: Հորըլն իր առաջաբանում պարզում է, որ նպատակ չի հետապնդում ընթերցողներին առաջարկելու Պողոսի նամակների կամ աստվածաբանության մասնավոր մեկնաբանություն, այլ՝ ծանոթացնել պողոսագիտության հիմնական թեմաներին և շարունակվող բանավեճերին: Արդ, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» գիրքը, ըստ էության, պողոսագիտության հարցադրումների և հիմնախնդիրների հեղինակի ուրույն մեկնաբանությունն է: