Լուրեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ներկայացնում է «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ներկայացնում է «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը

  • 16 Jul 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը (Մկրտիչ Ա․ Խրիմեան Կաթողիկոս Ամենայն Հայոց (1820-1892-1907), գիրք ԻԲ․, մաս Բ․, փաստաթղթերի ժողովածու, կազմող՝ Գոհար Աւագեան, խմբ.՝ Ամատունի Վիրաբեան)։

    Սույն հատորը նվիրված է Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակին: Մատենաշարի ներկա հատորում ներառված են Խրիմյան Հայրիկի ոչ միայն հոգևոր ոլորտի նախաձեռնություններին վերաբերող արձանագրությունները, այլև հիշատակված են այն լայնածավալ աշխատանքները, որոնք նա իրականացրել է ազգային ծանրակշիռ խնդիրների լուծման ուղղությամբ։

    Ժողովածուն արժեքավոր վավերագրական նյութ է տրամադրում Կաթողիկոսի կյանքի բոլոր փուլերի, ինչպես նաև Հայ եկեղեցու պատմության առանցքային մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ՝ համեմելով այդ ամենը տեղեկատվական հարուստ նյութով, որն առնչվում է տվյալ ժամանակաշրջանի ազգային, հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքին։ Հատորում ամփոփված նյութերի ժամանակաշրջանը վերաբերում է 1857 թ. մինչև 1920 թ.՝ նրա ծննդյան 100-ամյակը նշելու նախաձեռնություններին։

    Սույն հատորը հրատարակվել է Հրաչյա Միսակի Պողոսյանի (Սանկտ Պետերբուրգ) հովանավորությամբ։

    shape
    book-shape