Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» աշխատությունը, որը Կանոնագիրք Հայոց ժողովածուի Ա և Բ հատորներում առկա բոլոր կանոնների թեմատիկ դասակարգված ներկայացումն է։ Ֆրանսերեն զուգադիր թարգմանությամբ և համապատասխան տիտղոսներով ու ենթավերնագրերով տրված են Ե-ԺԱ դարերում ﬕջնադարյան Հայաստանում ստեղծված բոլոր այն կանոնները, որոնք ներառվել են «Կանոնագիրք Հայոց»-ում։ Համաբարբառը նախատեսված է Հայոց Եկեղեցու կանոնական իրավունքի, աստվածաբանության, հայ ﬕջնադարյան իրավունքի ոլորտների մասնագետների, ինչպես նաև Հայ եկեղեցական իրավունքով հետաքրքրվողների լայն շրջանակի համար։