Լուրեր

ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՏԿԱՌԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ

ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՏԿԱՌԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ

  • 10 Sep 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը օգոստոս ամսին լույս է ընծայել մի հատոր, որը ընդգրկում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագուն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1951-2019 թվականների տարեգրությունը եւ կենսամատենագիտությունը։ Երկու բաժիններից կազմված այս աշխատությունը հրատարակության են պատրաստել Մայր Աթոռի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տ․ Արարատ Քահանա Պողոսյանը, Հայաստանի Ազգային գրադարանի աշխատակիցներ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանն ու մատենագետ Գոհար Սարգսյանը։

    Մայա Գրիգորյանը  Հայաստանի Ազգային գրադարանի Մատենագիտության եւ գրադարանագիտության բաժնի վարիչն է: Նա կատարված աշխատանքին մասին խոսելով նշեց, որ գրադարանը հատորը պատրաստելու պատվերը ստացել է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնից 2018 թվականի աշնանը,  այն պայմանով, որ 2019 թվականի նոյեմբերին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրության 20-ամյակին, պատրաստ լինի, բայց աշխատանքի շատ ծավալուն լինելու պատճառով հատորը ավելի ուշ լույս տեսավ:

    Նրա խոսքով դժվարությունները հիմնականում առնչվել են  մամուլի հետ աշխատանքին։ Դժվարությունները եղել են ամբողջ մամուլի էջերը թերթելը, էջ առ էջ բոլոր նյութերը նայելը, քանի որ շատ պարագաներում անդրադարձները եղել են նյութերի բովանդակության մեջ, երբեմն նյութը Կաթողիկոսին նվիրված չէր, բայց դրա մեկ հատվածի մեջ անդրադարձ կար կամ նրա խոսքին կամ մեջբերում. ուրեմն բոլոր նյութերը ամբողջութամբ պետք էր ուսումնասիրել:

    Մատենագետ Գոհար Սարգսյանը, որ Հայաստանի Ազգային գրադարանի աշխատակիցներից է, այս հրատարակության կապակցությամբ հայտնեց, որ այս մատենագիտությունը կազմելու դժվարությունը թերեւս նյութի ծավալն էր՝ Վեհափառ Հայրապետի լայնածավալ գործունեությունը լուսաբանած թերթերի, ամսագրերի բազմազանությունը եւ  տրված ժամանակը, որի ընթացքում անհրաժեշտ էր բավարար չափով ներառնել նյութը, որպեսզի բան պակաս չմնար: Հակառակ մեր ջանքերին, այնուամենայնիվ գրքի ծավալն ու սահմանափակ ժամանակը չթույլատրեցին ներառնել ողջ նյութը: Այդ պատճառով էլ ստիպված էինք ընտրողաբար կատարել աշխատանքը՝ նախապատվությունը տալով իրադարձությունները արտացոլող նյութերին:

    Հուսով եմ, որ գիրքը կարժանանա գնահատանքի, քանի որ այն տքնաջան աշխատանքի արդյունք է։

    shape
    book-shape