Լուրեր

Շնորհավորանք Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն ընտրվելու կապակցությամբ

Շնորհավորանք Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն ընտրվելու կապակցությամբ

  • 24 Aug 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենությունը ջերմորեն շնորհավորում է մեծազնիվ տիկին Աննա Չուլյանին՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն ընտրվելու կապակցությամբ։
    Հայտնի է, որ Հայաստանում ձեռագրային, արխիվային, տպագիր և թանգարանային արժեքների պահպանությունն իրականացնող կարևոր հաստատությունների հավաքածուների հիմքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում դարերով ամբարված ժառանգությունն է. Դուք ստանձնել եք Հայ գրքի պահապան կառույցի ղեկավար պաշտոնը:
    Վստահ ենք, որ հայաստանյան և միջազգային գրադարանային ոլորտում ունեցած Ձեր փորձառությունը և կապերը, գիտելիքները, կարողություններն ու հմտությունները մեծապես կնպաստեն Հայաստանի ազգային գրադարանի զարգացմանն ու առաջընթացին։ 
    Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության բարի ավանդույթները Հայաստանի ազգային գրադարանի հետ՝ ի նպաստ հայ գրքի և ընթերցողի:
    Տիկին Չուլյան, մաղթում ենք Ձեզ Աստծո օրհնությունն այս պատվաբեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին։

    shape
    book-shape