Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցու գրադարանը, որը ծառայում է եկեղեցու հոգևորականների համար, հավասարապես բաց է նաև նրանց համար, ովքեր կամենում են գիտելիքներ ձեռք բերել և ուսումնասիրել հայ մշակութային կյանքին առնչվող գրականություն:
Գրադարանն ունի ավելի քան 9000 անուն գիրք հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Այնտեղ կան հավասարապես և պարբերականներ, և հոդվածներ, քարտեզներ, օրացույցեր, նոտաներ, փաստաթղթեր՝ դասակարգված ուսանողների, հետազոտողների և հանրային ընթերցողների համար:
Սկսած 2012թ. գրադարանի կայքում տեղակայված է համապարփակ գրացուցակ: Այնտեղ կարելի է գտնել յուրաքանչյուր հեղինակի առկա գրքերի ցանկը՝ իրենց մատենագիտական տվյալներով և շապիկի նկարով: Ներառված են նաև բովանդակությունը, ներածությունն ու նախաբանը:
Գրադարանի տնօրենն է Տեր Ժիրայր ծրգ. վարդապետ Թաշճյանը:
Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցու գրադարանը կայքէջն է` https://www.bibliotheque-eglise-armenienne.fr/index.php