Համագործակցություն

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԱ

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԱ

  • 01 Sep 2017
  • Ռուս Ուղղափառ Եկեղեցու ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը որ հիմնադրվել է 17րդ դարում: Այն զբաղվում է հոգևորականների, դասախոսների, աստվածաբանների և ռուսական ուղղափառ եկեղեցու ծառայողների պատրաստմամբ: Գտնվում է Սերգիև Պոսադ քաղաքում՝ Սուրբ Երրորդություն մայրավանքի ներսում: Նրա պատմությունը գալիս է դեռևս 1687թ. հիմնադրված Սլավոնա-հունա-լատինական ճեմարանից և 1742թ. հիմնադրված Սուրբ Երրորդություն մայրավանքի ճեմարանից:

             1812 թվականի մոսկովյան հրդեհից հետո 1814-ին Ակադեմիան Մոսկվայից տեղափոխվել է Սուրբ Երրորդություն-Սերգիուս մայրավանք: Ակադեմիայի մեծ բացումը մայրավանքում տեղի է ունեցել 1814 թ. հոկտեմբերի 1-ին `Սուրբ Աստվածածին եկեղեցու  տոնի օրը: Այնուհետև այն անվանափոխվել և ​​հայտնի է դարձել որպես Մոսկվայի հոգևոր ակադեմիա:

    Ակադեմիայի գրադարանում պահվում են բազմաթիվ հին ձեռագրեր՝ մեծամասամբ սլավոնական: Ներկայումս գրադարանն ունի  մոտ 350 հազար գիրք, որը  ՌԴ-ում և ԱՊՀ տարածքում աստվածաբանական և եկեղեցապատմական գրականության ամենախոշոր հավաքածուն է համարվում:

    Այստեղ ներկայացված են՝

             - մոտ 1300 ձեռագրեր

             - մոտ 10000 հնատիպ և մինչև 1826թ. տպագրված գրքեր

             - 19-20րդ դարերի հազվագյուտ ռուսական փոքրաքանակ հրատարակություններ

             - հոգևոր ակադեմիաների պրոֆեսորների գիտական աստվածաբանական և եկեղեցապատմական աշխատություններ

             - 130 օտար լեզուներով գիտական աստվածաբանական գրականության ֆոնդ

             - սովետական հալածանքների շրջանի արխիվային փաստաթղթեր և նյութեր

    shape
    book-shape