Լուրեր

«Հողը արյունով են պահում»

«Հողը արյունով են պահում»

  • 23 Oct 2020
  • Ինչպես ասում են` արյունը միավորում է բոլորիս։

    Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցներն արյուն հանձնելու նպատակով այցելեցին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։

    Արյուն հանձնելը վիրավոր զինվորներին ինչ որ կերպ օգտակար լինելու գործողություն չէ լոկ։ Այսպես իրոք միավորվում ենք ամենքս եւ ոչ միայն արյամբ, այլև` գաղափարով, սկզբունքով եւ, ամենակարեւորը, առ Հայրենին ունեցած անվերադարձնելի պարտքի բարձրագույն գիտակցությամբ։

    Հայ ժողովուրդը, ի տարբերություն շատերի, դարձել է ազգ, Հայաստանը, ի տարբերություն շատ երկրների, դարձել սրբազան երկիր ու հայրենի օջախ, քրիստոնեությունը, ի տարբերություն շատերի, հայի համար դարձել է մաշկի գույնը, որից ոչ հուրը, ոչ սուրը եւ ոչ էլ հրեշտակները չեն կարող բաժանել։ Ահա այս է հայը, որին հաղթել հնարավոր չէ։

    Եվ ուրեմն, «Օն, անդր առաջ»։

    shape
    book-shape