Ֆրանկֆուրտի գրքի համաշխարհային ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում հոկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային տաղավար այցելեցին Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբե եպս. Իսախանյանը եւ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը։
Ազգային տաղավարում Սրբազան Հայրը եւ պարոն դեսպանը ծանոթացան հայաստանյան հրատարակչությունների ներկայացրած գրականությանը։ Մասնավորապես առիթ եղավ ի մոտո ծանոթանալու Մայր Աթոռի հրատարակչության ներկայացրած գրականությանը։ Այցի ընթացքում Սերովբե Սրբազանն ու դեսպան Աշոտ Սմբատյանը Հայաստանի ազգային տաղավարի ներկայացուցիչների հետ միասին մասնակցեցին գրական երկու միջոցառման՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների գրքի ներկայացմանը՝ թարգմանչուհի Ագապի Մկրտչյանի կողմից, ինչպես նաեւ «Բացիկներ Արցախից» լուսանկարների հավաքածուի ներկայացմանը։ Շուրջ երկու տասնյակ լուսանկար-բացիկները ներկայացնում էին Արցախը, արցախցիներին ու նրանց առօրյան։
Հոկտեմբերի 20-ին ամփոփվեցին Ֆրանկֆուրտի գրքի համաշխարհային ցուցահանդես-տոնավաճառի աշխատանքները։
Լիահույս ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը եկող տարի ևս կմասնացի Ֆրանկֆուրտի գրքի համաշխարհային ցուցահանդեսին՝ ներկայացնելով նոր հրատարակություններ։