Լուրեր

Մատենադարանի աշխատակցուհիները միացան Էօռնեկյան դպրոցում քողարկող ռազմական ցանցեր պատրաստող ուսուցիչներին

Մատենադարանի աշխատակցուհիները միացան Էօռնեկյան դպրոցում քողարկող ռազմական ցանցեր պատրաստող ուսուցիչներին

  • 28 Oct 2020
  • Էջմիածնում, Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» դպրոցի նախասրահը արտադրամասի է վերածվել: Ուսուցիչները, ծնողներն ու կամավորները պատրաստում են քողարկող ռազմական ցանցեր: Դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նշում է, որ համացանցից իմացել է Դավիթ անունով մի երիտասարդի մասին, ով նման գործողություններ է իրականացնում մի շարք հաստատություններում։ Նա սկզբում կամավոր է միացել Դավիթի խմբին, ապա որոշել «Էօռնեկյան» դպրոցի նախասրահը արտադրամասի  վերածել։ Առաջին իսկ հայտարարությունից հետո բազմաթիվ կամավորներ են միացել նրանց։ Կամավորներն աշխատում են հերթափոխով։ Բոլորն օգնում են ինչով որ կարողանում են։ Նրանց է միացել նաև Սուրբ Էջմիածնի Մատենադարանի աշխատակցուհիները։

    shape
    book-shape