Լուրեր

 Մատենադարանի գրադարանավարն ընթերցանության մարաթոնի մասնակից

Մատենադարանի գրադարանավարն ընթերցանության մարաթոնի մասնակից

  • 13 Apr 2018
  •  

    2016 թ.-ից սկսած Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի ամերիկյան անկյունն Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում ընթերցանության մարաթոն են կազմակերպում:

    Այս տարի մասնակիցները կարդացին ամերիկացի գրող Մադլեն Լենգլի օրերս հրատարակված «Ժամանակի մի փոքրիկ ծալ» վիպակը:

    Մարաթոնի պահանջների համաձայն յուրաքանչյուր մասնակից գրքից բարձրաձայն կարդաց մի հատված՝ հայերեն կամ անգլերեն՝ մինչև 5 րոպե տևողությամբ։

    Ծրագրին մասնակցում էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գրադարանավարուհի Լուսինե Իսախանյանը: Նա լավագույնս ներկայացրեց իրեն հատկացված հատվածը և արժանացավ կազմակերպիչների խրախուսանքին։

    Ընթերցանության ծրագրին մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներ, դիվանագետներ, գրողներ, հրատարակիչներ, ընթերցողներ, ուսանողներ, գրադարանի ընթերցողներ:

    Տեսազանգի միջոցով ուղիղ միացմամբ կապ հաստատվեց Գյումրիի, Վանաձորի, Չարենցավանի և Կապանի ամերիկյան անկյունների հետ։ Ընթերցանության մարաթոնն ուղիղ միացմամբ հեռարձակվում էր ամերիկյան դեսպանատան YouTube-յան էջով։

    Հավելենք, որ վիպակի տպագրությունն իրականացրել է «Անտարես» հրատարակչությունը, ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

    Մարաթոնի մասնակից բոլոր գրադարանները դեսպանատնից նվեր ստացան Մադլեն Լենգլի «Ժամանակի ﬕ փոքրիկ ծալ» գիրքը։

    Սբ. Էջմիածնի Մատենադարանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

    shape
    book-shape