Համագործակցություն

Բեյրութի Հայկազյան համալսարան

Բեյրութի Հայկազյան համալսարան

  • 18 Jan 2018
  • Այս համալսարանը Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է: Հիմնվել է 1955-ի հոկտեմբերի 17-ին ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից՝ ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ:

    Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ՝ Կոնյայի ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով: 1955-89-ին եղել է քոլեջ, 1990-1996-ին՝ համալսարանական քոլեջ, 1996-ի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան:

    Ուսումնառությունն անգլերենով է. հայկական և արաբական մշակույթներին վերաբերող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով: Համալսարնում ուսանում են Լիբանանից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից բազմաթիվ հայ և օտարազգի երկսեռ ուսանողներ:

    Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով:

    Համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը» (1970-ից), անգլերենով՝ «Հայկազյան հերալդ» ուսանողական պարբերաթերթն ու «Ֆոկուս» ուսանողական տարեգիրքը: Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ:

    Բեյրութի Հայկազյան համալսարանի կայքէջն է՝ www.haigazian.edu.lb

    shape
    book-shape