Համագործակցություն

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Հիմնարար գիտական ԳՐԱԴԱՐԱՆ

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Հիմնարար գիտական ԳՐԱԴԱՐԱՆ

  • 01 Sep 2017
  • ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանն իր հավաքածուների ծավալով հանրապետության խոշորագույն գիտական գրադարանն է, գիտական տեղեկատվության կենտրոն, որն իրականացնում է ինչպես ՀՀ ԳԱԱ, այնպես էլ ողջ հանրապետության գիտահետազոտական հիմնարկների և մասնագետների գրադարանամատենագիտական և գիտատեղեկատվական սպասարկումը: ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը հիմնադրվել է 1935 թ. ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին (Արմֆան) կից:

    ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը բազմապրոֆիլային գրադարան է, որի գործունեության կարևորագույն խնդիրներից են գրադարանագիտության, մատենագիտության, տեղեկատվական գիտության և գրքի պատմության բնագավառներում գիտահետազոտական աշխատանքը, հանրապետական և արտասահմանյան գրադարանների և զանազան հիմնարկների ու տեղեկատվական կենտրոնների հետ գիտական, մշակութային և տեղեկատվական կապերի իրականացումը, թվային գրադարանի մոդուլների նախագծումը և ներդրումը, գիտատեղեկատվական ոլորտի կադրերի պատրաuտումը։

    Հարուստ և բազմազան է ՀՀԳԱԱ ՀԳԳ-ի ֆոնդը, որը բաղկացած է 3.026.776 գրադարանային միավորից՝ բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների վերաբերյալ հրատարակություններից, որոնցից 863.156 օտար լեզուներով։

    Գրքային այս ողջ հարստությունը  լայնորեն ի սպաս է դրված գրադարանի ավելի քան 19.000 օգտվողներին  անհատական բաժնույթի ծառայության և 3 մասնագիտացված ընթերցասրահների միջոցով: Օգտվողների սպասարկումն արդիականացնելու նպատակով ընդլայնվել է համակարգչային ցանցը:

    ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը զգալի աշխատանք է կատարում արտասահմանյան գրադարանների և   զանազան հաստատությունների հետ գիտական ու մշակութային միջազգային կապերի իրականացման ուղղությամբ:

    Վերջին տարիներին գրադարանը լուրջ քայլեր է ձեռնարկել իր գրադարանամատենագիտական գործունեության մեջ նոր, ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման և կիրառման ուղղությամբ՝ թվային գրադարանի ձևավորման նպատակով: Ներկայումս ՀԳԳ-ի մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 445.516  գրադարանային միավոր:

     

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի կայքէջն է՝ www.isec.am/library.html

     

    shape
    book-shape