Համագործակցություն

ԵրԵՎանի պետական համալսարանի հրատարակչություն

ԵրԵՎանի պետական համալսարանի հրատարակչություն

  • 25 Jan 2018
  • ԵՊՀ հրատարակչության անցած ուղին սերտորեն կապված է Մայր բուհի իննսունամյա գործունեությանը, որի ընթացքում հրատարակել է ավելի քան 5500 անուն գիրք:

    Նոր էր հիմնվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1918թ. հոկտեմբերին Թիֆլիսում հրավիրվում է հատուկ խորհրդակցություն` Հայաստանում համալսարանական տիպի դպրոց հիմնելու մասին: Քննարկմանը մասնակցել են ապագա համալսարանի առաջին ռեկտոր` Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում իրավագիտություն ուսանած, նաև դասավանդած Յուրի Ղամբարյանը, ՀՀ Հանրային կրթության նախարարի տեղակալ` Փարիզի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների շրջանավարտ Դավիթ Զավրյանը, համալսարանական առաջին գրքի նախաձեռնող, Գևորգյան ճեմարանի երկարամյա մանկավարժ Սիրական Տիգրանյանը: Որոշման մեջ ասված է. «Ստեղծել դպրոց կամ դասընթացներ, որոնք կպատրաստեն մասնագետներ` վերջնական նպատակ ունենալով այն դարձնել համալսարան»:

    1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում կայացավ համալսարանի բացումը: Արարողությունը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Մասնակցում էին վարչապետ Ալ. Խատիսյանը, Հանրապետության մյուս ղեկավարները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դեսպանները:

    Նույն օրը` 1920թ. հունվարի 31-ին, համալսարանը լույս ընծայեց առաջին թերթը`«Հայաստանի համալսարան» խորագրով` փաստորեն սկիզբ դնելով համալսարանական հրատարակչությանը:

    Առաջին գիրքը ևս լույս է տեսել Ալեքսանդրապոլում: Սիրական Տիգրանյանը թարգմանել էր ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը, որից հետո տպագրվել է այդ առարկայի դասախոսությունը:

    Շատ ուշագրավ է, թե ովքեր էին համալսարանական առաջին գրքերի հեղինակները և ինչպիսի սկիզբ է ունեցել ԵՊՀ հրատարակչական գործը:

    ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերից շատերը շահել են պատվավոր մրցանակներ:

    ԵՊՀ հրատարակչությունը ղեկավարել են Հանրապետության ճանաչված մտավորականներ Վսեվոլոդ Սկաբյոլկինը (1957), Արմեն Հակոբյանը (1957-1964), Արամայիս Ասրյանը (1964-1976), Գառնիկ Անանյանը (1976-1985), Բաբկեն Հարությունյանը (1986-1988), Սարգիս Փանոսյանը (1988-1994), Դավիթ Գասպարյանը (1994-1998), Պերճ Ստեփանյան (1998-2014):

    Այժմ «ԵՊՀ հրատարկչությունը» ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը:

     

    ԵՊՀ հրատարակչության կայքէջն է՝ www.publishing.ysu.am

     

    shape
    book-shape