Լուրեր

 ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՆՈՐ ՀԱՏՈՐԸ

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՆՈՐ ՀԱՏՈՐԸ

  • 03 Sep 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերջին օրերին լույս է ընծայել մի հատոր, որն ընդգրկում է  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ 1951-2019 թվականների տարեգրությունը եւ կենսամատենագիտությունը։ Երկու բաժիններից կազմված այս աշխատությունը հրատարակության են պատրաստել Մայր Աթոռի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տ․ Արարատ Քահանա Պողոսյանը, Հայաստանի Ազգային գրադարանի աշխատակիցներ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը եւ մատենագետ Գոհար Սարգսյանը։

    Հրատարակությունը նվիրված է Վեհափառ Հայրապետի օծման եւ գահակալության 20-ամյակին։

    Այս աշխատության առաջին մասի մեջ Վեհափառ Հայրապետի՝ 1951-2019 թվականների տարեգրությունն է, իսկ երկրորդ մասը՝ նրա կենսա-մատենագիտությունը:

    Տ․ Արարատ Քահանա Պողոսյանի խոսքով առաջին դժվարությունը պարբերականների եւ նյութերի առատությունն ու ծավալն էր, որ անհրաժեշտ էր դասավորել, նկարագրել եւ պատշաճ կերպով  նաեւ ծանոթագրել: Մյուս դժվարությունը կապված էր ցանկերի հետ: Այս հրատարակությունը կբնորոշվի հարուստ եւ բազմատեսակ ցանկերով, որոնք բավական դժվարությամբ են կազմված եւ խմբագրված:

    Գիրքը նաեւ հարուստ աղբյուրագիտական ձեռնարկ է, ինչպե՞ս եք գնահատում գրքի աղբյուրագիտական արժեքը հարցին նա պատասխանեց․

    - Ջանացած ենք ընդգրկել Վեհափառ Հայրապետին վերաբերող բոլոր նիւթերը, որպէսզի դիւրանայ մամուլը ձեռքի տակ չունեցողներուն աշխատանքը եւ ընթերցողը պատկերացնէ, թէ ի՛նչ աշխատատար եւ մեծածաւալ գործ կատարուած է այս հատորը պատրաստելու համար: Բաւական է նշել, որ «Տարեգրութիւն» բաժնին մէջ նկարագրուած է Վեհափառ Հայրապետին կենսագրութեան վերաբերող կարեւոր եւ յիշարժան 2164 իրադարձութիւն, իսկ «Կենսամատենագիտութիւն» բաժինը կազմելու համար գործածուած է 120 միաւոր գրականութիւն (101 անուն պարբերական, 19 անուն գիրք ու համայնագիտարան), պայմանական թեմաթիք բաժանումներուն թիւը երեք տասնեակէ աւելի է, մատենագիտական նկարագրութիւններուն թիւը՝ 11164: Հատորը օժտուած է նաեւ բազմապիսի օժանդակ ցանկերով:

    Գիրքը տպագրված է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

     

    shape
    book-shape