Լուրեր

Հրատարակվել է «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» գիրքը

Հրատարակվել է «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» գիրքը

  • 30 May 2017
  •       «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» գիրքը` նվիրված Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրության 350-ամյակին, լույս են ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը` օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Գրքի հրատարակման միտքը  Ս. Էջմիածնի Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանին է: 

        Ոսկանյան Աստվածաշունչը ոչ միայն առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչն է, այլև այն քչերից մեկը, որն իր մեջ պարունակում է փորագրապատկերներ: Վերջիններիս հրատարակության հետ մեկտեղ բացատրվում են յուրաքանչյուր պատկերի պատկերագրական առանձնահատկություններն ու զուգահեռները, բերվում են նաև դրանց վերաբերող սուրբգրային հատվածները: Առանձին հավելվածով ներկայացվում են Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործված գլխագրերը, վերջնազարդերը և էջազարդերը: 

           Նկարների մեկնաբանությունները պատրաստել է Արփինե Սիմոնյանը, խմբագիրն է Գևորգ Տեր-Վարդանյանը:

           Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

    shape
    book-shape