Լուրեր

Աշխատանքային այց Սբ. Էջմիածնի Մատենադարան

Աշխատանքային այց Սբ. Էջմիածնի Մատենադարան

  • 23 Apr 2018
  •  

    Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատակից Ռասա Քենտն աշխատանքային այց կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան։

    Հյուրերը շրջեցին Մատենադարանի ցուցասրահներով, ծանոթացան հնատիպ գրքերին, ինչպես նաև ընթերցասրահում առկա գրականությանը, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսների նախապատրաստական աշխատանքներին:

    Տիկին Ռասա Քենտին առավել հետաքրքրեց Ոսկանյան Աստվածաշունչը. այն հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչն է, տպագրվել է 1666 թ. Ամստերդամի Ս. Սարգիս և Ս. Էջմիածնի տպարանում`արքեպիսկոպոս Ոսկան Երևանցու կողմից:

    ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանն էլ նշեց, որ մշտապես պատրաստ են համագործակցության:

    Մատենադարանի տնօրինությունն ԱՄՆ Կոնգրեսի գիտական գրադարանին նվիրեց Սբ. Էջմիածնի Հրատարակչական բաժնի տպագրած մի շարք արժեքավոր գրքեր:


    ԱՄՆ Կոնգրեսի գիտական գրադարանն ԱՄՆ ազգային գրադարանն է. այն աշխարհի խոշորագույն գրադարաններից է, գտնվում է Վաշինգտոնում, սպասարկում է կառավարական մարմիններին, հետազոտական կենտրոններին, գիտաշխատողներին, մասնավոր, արտադրական ընկերություններին, դպրոցներին։

    shape
    book-shape