Լուրեր

«Քարոզգիրքը» Բ հատոր. «Արարատ»ի ժառանգութիւնը

«Քարոզգիրքը» Բ հատոր. «Արարատ»ի ժառանգութիւնը

  • 30 Apr 2018
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատ»ի ժառանգութիւնը» մատենաշարի «Քարոզգրքի» Բ հատորը: Այն նվիրվում է «Արարատ» ամսագրի հրատարակման 150 ամյակին:

    Գիրքը 1868-1919 թթ. Մայր Աթոռի պաշտոնական պարբերական «Արարատ» ամսագրում հրատարակված թարգմանական քարոզների համահավաք ժողովածուն է: Քարոզները դասավորված են ժամանակագրական ճիշտ նույն կարգով, ինչպես տպագրված են ամսագրում: Գրքում հակիրճ ներկայացված է քարոզների հեղինակների կենսագրական փոքրիկ մի բառարան: Հատորն օժտված է նաև սակավ գործածական բառերի բառացանկով:

    «Քարոզգիրքը» կազմել է Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի գլխավոր մատենագետ Հասմիկ Մելքոնյանը:

    Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

    shape
    book-shape