Աստվածաշունչը վկայում է, որ երիտասարդների զարդն իմաստությունն է (Առակ․ Ի 29), իսկ մանկավարժությունը սերմանում է այն գիտակցությունը, որ հաջողությունն ինքնին չի գալիս, դեպի այն պետք է քայլել՝ զինված լինելով գիտելիքով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և հրատարակչության տնօրենության նախաձեռնությամբ գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Գևորգյան հոգևոր ճեմարանի և ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներին կնվիրվեն կրոնագիտական և հայագիտական գրքեր։