Լուրեր

Գրքերի շնորհանդես

Գրքերի շնորհանդես

  • 09 Feb 2021
  •  

    «Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը» (Թեքերեյ)

    Աստծո խոսքը քարոզելու և հավատավոր ժողովրդին կրթելու համար գիրք նվիրելու օրը խորհրդանշականից զատ ունի նաև գործնական նշանակություն:

    Ամեն ոք իրենից հետո պետք է ինչ-որ բան թողնի: Դարերի ընթացքում գիրքը դարձավ այն անգնահատելի արգասիքը, որը սերունդ է կրթում, որը մարդուն մասնակից է դարձնում կյանքի բազում երևույթներին և ապրեցնում: Գիրքը բացելով` բացում ենք մի նոր աշխարհ, գրքին ևս մի նոր կյանք ենք տալիս: Ուստի, գրքերը պետք է ապրեն, հեղինակները պետք է անընդհատ զգան իրենց ստեղծած գրքերի ուժը, ազդեցությունն ու վեհությունը:

    Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրն ավելի տոնական դարձնելու նպատակով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի կունենա Մայր Աթոռի ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄԻԱԲԱՆ Կոմիտաս Վարդապետին նվիրված երկու գրքի շնորհանդես («Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության․ Տ. Կոմիտաս վարդապետ Սողոմոնյան, գիրք ԻԱ, փաստաթղթերի ժողովածու, կազմող՝ Գոհար Ավագյան, խմբ․՝ Տ․ Ասողիկ աբղ․ Կարապետյան և Ամատունի Վիրաբյան, Ս․ Էջմիածին, 2019» և Խաչատուր Դադայանի «Անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա…, Երևան, 2020»)։

    Վերոնշված գրքերը կարևոր են Կոմիտաս Վարդապետի կյանքն ու գործունեությունը նորովի լուսաբանելու համար։

    shape
    book-shape