Լուրեր

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ

  • 18 Jan 2022
  •  

    Յուրաքանչյուր տարի փետրվարի 19-ը նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Տոնին ընդառաջ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը կազմակերպում է Մայր Աթոռի հրատարակչության լույս ընծայած «Թուղթք Պաւղոսի առաքելոյ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել Արմեն Մալխասյանի աշխատասիրությամբ։ Մեծածավալ այս աշխատությունն աննախադեպ է ձեռագրերի քանակի ընդգրկմամբ, տարընթերցվածներով, ծանոթագրություններով, հունարենի հետ համեմատություններով․ բնագրին նախորդում է աշխատասիրողի ծավալուն առաջաբանը:

    Գիրք նվիրելու օրվա շրջանակում շնորհանդեսը կուղեկցվի գրքերի նվիրատվությամբ և գինեձոնով։ 

     

    Միջոցառումը տեղի կունենա «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, 2022 թ․ փետրվարի 18-ին, ժամը՝ 14։00-ին։

    shape
    book-shape