Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հավաքածուներում պահպանվում են հայոց լեզվի պատմությանը, լեզվաբանական տարաբնույթ խնդիրներին առնչվող մեծ ժառանգություն, որի թիվն ավելացավ ևս 23-ով։
ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը Մայր Աթոռի Մատենադարանին է տրամադրել վերջին տարիներին տպագրած գրքերն ու ամսագրերը, որոնք բացակայում էին Մատենադարանի ֆոնդերում։
Լեզվաբանական տարաբնույթ ուսումնասիրություններն առնչվում են հայ լեզվաբանության պատմության տարբեր ժամանակաշրջաններին և հնարավորություն տալիս ընթերցողին ծանոթանալ վերջին գիտական ձեռքբերումներին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում համագործակցության և Մատենադարանի ֆոնդերը պարբերաբար համալրելու առթիվ։