Լուրեր

Համալրման շարունակական գործընթաց․․․

Համալրման շարունակական գործընթաց․․․

  • 12 Mar 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, որն արտահայտվում է փոխադարձ գիտաժողովների, հանդիպումների ձևաչափով, ինչպես նաև համալրման անընդմեջ գործընթացքով։

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի ընթերցասրահում արդեն հասանելի է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի վերջին հրատարակությունները. Իսահակյան, Թումանյան, Շանթ, եվրոպացի հայագետներ և այլն։ Շարքը շարունակական է և բավական ընդգրկուն։

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում համագործակցության և Մատենադարանի ֆոնդերը պարբերաբար համալրելու համար։

    shape
    book-shape