Լուրեր

Համալրումը շարունակվում է․․․

Համալրումը շարունակվում է․․․

  • 21 Jun 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանունկյան» Մատենադարանում համալրումը շարունակական գործընթաց է, ինչի շնորհիվ ընթերցողները հնարավորություն են ունենում ծանոթանալ Հայաստանում և նրա սահմաններից դուրս տպագրված նոր արժեքավոր հրատարակություններին։

    Թուրքիայի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Լևոն արք․ Զեքիյանի ջանքերով Սուրբ Էջմիածնի Մատենադարանը համալրվեց «Il Regno» ամսագրի վերջին երկու տարիների և «L’Eglise Arménienne» (Եկեղեցին Հայկական) ամսագրի 2010-2014 թթ․ համարներով։ Կրոնական, աստվածաբանական նյութերով հարուստ այս ամսագրերը պահանջված են ընթերցողների կողմից։ Նվիրատվության արդյունքում Մատենադարանի հավաքածուն դարձավ ավելի ամբողջական։

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում նվիրատուին՝ պարբերաբար կատարվող նվիրատվությունների համար՝ ակնկալելով նաև հետագա համագործակցություն։

    shape
    book-shape