Լուրեր

Հոկտեմբերի 7-ը գրադարանի օրն է

Հոկտեմբերի 7-ը գրադարանի օրն է

  • 07 Oct 2020
  • Գրադարանի օրվա կապակցությամբ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի անձնակազմը շնորհավորում է Հայրենիքում, Արցախում եւ Սփյուռքում գործող մեր հարգարժան գործընկերներին։ Մեր ժողովրդի համար կարևոր ու բախտորոշ այս պահին աղոթելով հայրենի սահմանների անառիկության ու հայ զինվորի ու զորականի բազկի զորության համար, միաժամանակ փաստում ենք, որ այսօր շատ կարևոր է ամուր թիկունք ունենալը... Մեր ոսոխները հաճախ փորձել են պղծել մեր գիրն ու մշակույթը, սակայն «Մշո ճառընտիրը» փրկած հայուհիների և ուրիշ այլ նվիրյալների շնորհիվ միշտ էլ հայ գիրն ու գիրքը հասել է իր ընթերցողին։

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում աշխատող մեր գործընկերների ջանադիր աշխատանքի արդյունքում հոգևորական ու աշխարհիկ ընթերցողներն ամեն օր հաղորդ են դառնում մեր անանց արժեքներին։ Մենք հստակ գիտակցում ենք, որ Մայր Աթոռի կամարների ներքո աշխատելը մեծ պատիվ է ու պատասխանատվություն։ Եվ մեզնից յուրաքանչյուրն իրեն բաժին հասած գործառույթները կյանքի է կոչում պատասխանատվության բարձր գիտակցումով։ Եվ գրադարանավարի օրն այն պատեհ առիթն է, որ եւս մեկ անգամ գնահատենք մեր գործընկերներին եւ ուղղորդենք դեպի նախանձախնդիր աշխատանքի։ Աստծո սերն ու օրհնությունն ամենքիս ուղեկիցը լինի։

    shape
    book-shape