Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գրքային ֆոնդը համալրվեց Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության և Պատմության ֆակուլտետների հրատարակած գրականությամբ՝ գրքեր, ամսագրեր ու գիտական հոդվածների ժողովածուներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալությունն է հայտնում Մայր բուհի վերոնշյալ ֆակուլտետներին: Ուրախալի է, որ տարիների արդյունավետ համագործակցությունը շարունակական բնույթ ունի: