Լուրեր

Վազգեն Ա կաթողիկոս. «Քարոզներ և խոսքեր»

Վազգեն Ա կաթողիկոս. «Քարոզներ և խոսքեր»

  • 19 Feb 2018
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել երջանկահիշատակ Վազգեն Ա Պալճյան (1955-1994թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի Երկերի ժողովածուի Բ հատորը`«Քարոզներ և խոսքեր» վերնագրով` նվիրված Հայոց 130-րդ Հովվապետի ծննդյան 110-ամյակին:
    Հատորում ներառվել են Վազգեն Ա Կաթողիկոսի` տարբեր եկեղեցական տոների և հիշարժան արարողությունների առիթներով հնչած քարոզները, որոնք քաղվել են ցայսօր Վեհափառ Հայրապետին նվիրված ժողովածուներից և «Էջմիածին» ամսագրից:
    Ժողովածուն հրատարակության է պատրաստվել Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի ջանքերով: 
    Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

    shape
    book-shape