Լուրեր

Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն

  • 30 May 2018
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ ՍուրբԷջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ոսկանյան Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2016 թ. հոկտեմբեր 6-8 օրերին «Հայերեն Սուրբ Գրքի թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» միջազգային գիտաժողովի նյութերը՝ խմբագրությամբ պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանի:

     Զեկույցների հոդվածային շարադրանքները վերաբերում են Ոսկան Երևանցուն և Աստվածաշնչի նրա տպագրին, հայերեն Սուրբ Գրքի ընդհանրական խնդիրներին, առանձին գրքերին կամ աստվածաշնչյան տարբեր հարցերին: Ժողովածուն գիտական էական նորություններ ունի և աստվածաշնչագիտության տարբեր խնդիրների առումով հայկական իրականության մեջ կարևոր քայլ է:

    shape
    book-shape