Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար» Մանուկյան Մատենադարանը կազմակերպել էր «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցած հյուրերը Սբ. Էջմիածնի Մատենադարանին նվիրեցին արժեքավոր գրականություն։
«Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանը նվիրեց ամսագրի ամբողջական հավաքածուն, որն այսուհետ հասանելի կլինի Մայր Աթոռի Մատենադարանի ընթերցողին:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյանը, Մշակույթի վաստակավոր գործիչ, հուշարձանագետ Սլավա Սարգսյանը, վիմագրագետ, հնագետ Գագիկ Սարգսյանը, պատմականգիտությունների թեկնածու Կարինե Բազեյանը ևս արժեքավոր գրքեր և քարտեզներ նվիրեցին Մայր Աթոռի Մատենադարանին։
Տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ սեմինար-քննարկմանը մասնակցելու և Մատենադարանի հավաքածուն արժեքավոր հրատարակություններով համալրելու համար:
Ակնկալում ենք հետագա համագործակցություն: