Լուրեր

Սբ. Էջմիածնի Մատենադարանը համալրվեց «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» անդամների նվիրած գրքերով

Սբ. Էջմիածնի Մատենադարանը համալրվեց «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» անդամների նվիրած գրքերով

  • 04 Sep 2018
  •  

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ուխտի եկել Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» 75 անդամներ:

    Լիբանանից, ԱՄՆ-ից և Կանադայից Հայրենիք ժամանած հայորդիները Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկ շաբաթ շարունակ ապրելու են Մայրավանքում, միաբանների հետ մասնակցելու են Ս. Պատարագի և ժամերգությունների, այցելելու են Մայր Աթոռի տարածքում գտնվող հաստատություններ:

    Համախմբումի անդամներից ոմանք այցելեցի նաև Սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան, շրջեցին Մատենադարանի ցուցասրահներով, ծանոթացան գրապահոցի ու ընթերցասրահի հարուստ և բազմալեզու գրականությանը:

    Մեծազնիվ տիկին Ազատուհի Սիմոնյանը նվիրեց իր ամուսնու՝ Պեպո Սիմոնյանի հեղինակած «Ակնթարթներ մարդու եւ կեանքի առօրեայէն», «Գրականութեան ճամբուն վրայ», «Գմբեթ Արեգ» գրքերը, իսկ Հայկազյան համալսարանի նախկին գրադարանավարուհի տիկին Զվարթ Դանիելյանը Մատենադարանին նվիրեց Բեյրութում հրատարակվող «Կամար» գրական-գեղարվեստական անկախ պարբերաթերթի 29-րդ համարը և իր ամուսնու՝ Ժիրայր Դանիելյանի հեղինակած «Մատենագիտութիւն ընդդէմ ցանկագրումի» գիրքը:

    Այս ուխտագնացության շրջանակներում Հայրենիքում է նաև Լիբանանահայ տնտեսագետ, տնտեսական հարցերի վերլուծաբան, տնտեսական բազմաթիվ գրքերի եւ ուսումնասիրությունների հեղինակ, դասախոս, հրապարակախոս, ազգային հասարակական գործիչ Մկրտիչ Պուլտուքյանը:

    Մեծարգո տիար Պուլտուքեանն ամեն անգամ Հայաստան այցելելիս Ս.  Էջմիածնի Մատենադարանին գրքեր է նվիրում. այս անգամ  նվիրեց 2017 թվականին Բեյրութում անգլերենով հրատակված իր հեղինակած «Armenian bankers» գիրքը:

    Սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նվիրատուներին:

    shape
    book-shape