Լուրեր

«Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» . վերադարձ

  • 10 Jun 2019
  •  

    Նշանավոր հայագետ, արվեստաբան, ազգային ու եկեղեցական գործիչ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը 1929թ. Սուրբ էջմիածնի Մատենադարանին է նվիրել «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» պատմագիտական ուսումնասիրությունը:

    Աստծո կամոք, ուղիղ 90 տարի անց գիրքը վերադարձավ իր հարազատ բնօրրանը:

    Տիար Արամ Սոխակյանն այս արժեքավոր մակագրությամբ և կարեւոր նշանակություն ունեցող գիրքն օրերս նվիրեց Սուրբ էջմիածնի Մատենադարանին:

    Տիար Սոխակյանն այս գիրքը գնել է: Առաջին էջում նկատելով Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի մակագրությունը՝ նա որոշել է այն նվիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին:

    Մեզ հայտնի չէ, թե շուրջ մեկ դար որտեղ է գտնվել այս գիրքը և ինչ ճանապարհ է անցել, սակայն ուրախալին այն է, որ այսօր այն մշտապես հանգրվան գտավ իր  տեղում:

    Սբ. Էջմիածնի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում տիար Ա. Սոխակյանին և ընթերցողներին սիրով տեղեկացնում, որ հետայսու սույն գրքից կարող եք օգտվել՝ այցելելով Սուրբ Էջմիածնի Մատենադարան:

    shape
    book-shape