Լուրեր

Ճանաչողական այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  «Վաչե և  Թամար Մանուկյան» մատենադարան

Ճանաչողական այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  «Վաչե և  Թամար Մանուկյան» մատենադարան

  • 23 May 2019
  •  

    Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ ճանաչողական շրջայց, որը կազմակերպվել էր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապերի (PR) մագիստրատուրա առաջին կուրսի ուսանողների նախաձեռնությամբ:

    Այցի նպատակն էր հյուրերին ծանոթացնել մատենադարանի գործունեությանը և պատմությանը, ինչպես նաև գրաֆոնդի տարածաշրջանային եզակիությանը:

    Հյուրերը շրջեցին Մայր Աթոռի տարածքով, եղան «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն- թանգարանում, ապա այցելեցին Սբ. Էջմիածնի Մատենադարան:

    Այցի ընթացքում նրանք ծանոթացան մատենադարանի գործունեությանը, շենքային պայմաններին, գրապահոցներին, շրջեցին ցուցասրահներով: Հատկապես տպավորված էին Կոմիտասի ցուցասրահով, հնատիպ և հիմնական ֆոնդով, ինչպես նաև մատենադարանում առկա աստվածաբանական և կրոնական հազվագյուտ գրքերով:

    Այցելության վերջում տեղի ունեցավ հանդիպում մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քհն. Պողոսյանի և փոխտնօրեն պրն. Պապին Մուրադյանի հետ: Հանդիպումն ուղեկցվեց մատենադարանի գործունեության վերաբերյալ քննարկմամբ և հարց ու պատասխանով:

    Հյուրերը «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանից հեռացան բավականին լավ տպավորություններով:

    shape

    տեսադարան

    book-shape